Jah Jivah Собственное сочинение

Тема в разделе "Литература", создана пользователем rstak, 4 мар 2009.

Статус темы:
Закрыта.
  1. rstak

    rstak

    Регистрация:
    22 фев 2009
    Сообщения:
    15
    Симпатии:
    0
    ԿՇՌՈՒՅԹ
    Երեկ ես նորեն լավություն արի
    Կյանքը բարին է
    Լավություն արեք, բարին կլինեք
    Կամքս արի է
    Արյուն մի խմեք, որպես թե գինի
    Թրքություն չանեք
    Գազանը ձեր մեջ՝ մարդկության ճամփով
    Չեք գնա երբեք
    Ստորի հանդեպ՝ ոխս պատրույք՝
    Միասին զինվենք
    Չարությունը չէ՝ մարդուն քաջություն
    Նենգություն չանեք
    Խավարի միջում իմ կույսն եմ վառում
    Միտքս անբիծ է
    Խարդախների դեմ՝սիրտս եմ ջահում
    Հույզերի ջինջ եմ
    Ես ձեր զույգ գրկի միասնությանը
    Անբասիր սերն եմ
    Ձեր երփներանգին՝ ես արև բուրմունք
    Այգե ոռոգն եմ
    Դրոշ մարդկություն ձեր հզորության
    Հայկյան շեփորն եմ
    Ձեր եթերի տակ՝ հյուլես եմ դնում
    Ծաղկավորվում եմ
    Արդար դատաստան տիեզերական
    Ղողանջի զանգ եմ
    Ինձնից բոլորին՝ զուլալ ակունքի
    Մարդու սկիզբն եմ
    Ոչ թե վատերի, լավերի համար
    Հոգու կսկիծ եմ
    Օհ միայն սողուն վիժվածք չլինի
    Հոգեառ կլինեմ
    Վրեժի անդունդ կճեղքեմ պեսին
    Շանթով կկիզեմ
    Եկեք դեպի ինձ մարդու շողերով
    Արև եմ շաչվում
    Ոխերի միջով ես արծաթվել եմ
    Հատույց եմ կշռում
    Թույները շատ են ՝սև պատանքելու
    Ես ձեր բոսորն եմ
    Յաթաղանից եմ կաթել իմացեք
    Ես զտուն հայ եմ
    Հողի ու կեղծի ներումը պիղծ է
    Դա իմ ցասումն է
    Երկինքս թուխպի զայրութ կուտապն է
    Հայրենի շրթի տեղատարափն եմ
    Տեղացեք ժպիտն իմ եղբայրության
    Կարկուտին հալող արևի նման
    Ժողովուրդների հավերժ գոյության
    Մայր հողիս հունդն եմ
    Չեմ զիճի հենին՝հավիտյան ոչինչ
    Ցեղիս մկունդն եմ


    Ջահ Ջիվան 22.08.1977թ
     
  2. rstak

    rstak

    Регистрация:
    22 фев 2009
    Сообщения:
    15
    Симпатии:
    0
    Ես նոր կռունկ հայոց հույսի



    Ինձ ասում են դու յար չունես
    Ինչպես չունեմ յարն է հոգիս
    Մայր Արաքսին ծնունց տվող ՝
    Մեր Բինգյոլի լարֆ է հոգիս

    Չարենց թեկուզ ինձ էլ ասեն
    Գնա մեռի արի սիրեմ…
    Ինչ էլ ասեն էլի կասեմ
    Իմ Հայաստան յարն է հոգիս

    Սեվանը քեզ Վանա ծովն ինձ
    Եկ ու մնա հովին կարոտ…
    Հայոց հույսի կռունկն եմ ես
    Վանա երկնիս ծովին կարոտ

    Քեզ արև յար ինձ էլ լուսին
    Վանա ծովինարն է հոգիս
    Հայ սարերի ախ դեռ գերի
    Մեր հայկակն պարն է հոգիս

    Վշտիս մեջ էլ այրում է ինձ
    Հայ վերքի հետ քո վեքը բաց
    Ոնց մոռանամ հույսի պես խոր
    Դարի պես նոր քո երգը գանձ

    Անհետ կորած գերեզմանեդ
    Երգի եղբայր ձեռքդ տուր ինձ
    Քո կյանքի պես աչքից խլած
    Հայոց Սիփան սարն է հոգիս

    Ախ քեզ խլեց սիրտս հանեց
    Ով իմ Ախթամարն է խլել
    Ով իմ շուրթից ՝Վանա ծովին՝
    Հայ սրտի սեր յարն է խլել

    Նույն ձեռքը չէ բայց նուն չարն է
    Ով իմ Մասիս սարն է խլել
    Թեկուզ լռած իր զանգերով
    Լացող Ախթամարն է հոգիս

    Մասիսն իբրեվ մեր պապերի
    Շիրմաքարը …տակն է հոգիս
    Դու էլ ազգիս Մասիսի պես
    Ամպել էիր բայց քոնն անցավ

    Ձայնդ միչեվ Չին Մաչին
    Հինդ ու ՀառեշՏարոն անցավ
    Ընկածներին բարձրացնող
    Սանդուխքների քարն է հոգիս

    Նորերի մեջ Չարենց եղբայր
    Քո քնարի լարն է հոգիս
    Քեզ չարն ասաց գնա մեռի
    բարին ասաց արի սիրեմ

    Բայց որտեղ է գերեզմզնդ
    Որ գամ գոնե քարն համբուրեմ
    Թե քար չունես ելնեմ մասիս
    Ամենասսուրբ քարը բերեմ

    Ախ քարաշատ Հայաստանը
    Քար չդրեց վրեդ Չարենց
    Իմ վրա էլ թե չգցի
    էլի կասեմ դարն է հոգիս


    Ամենասուրբ հայոց լեզուն
    Մեկ էլ Մասիս սարն է հոգիս
    Մի աչքը լույս մյուսն արցունք
    Իմ հայաստան յարն է հոգիս

    Ինչպես կոչեմ քեզ Հայաստան
    Երբ Արարատ սարը չունես
    Դժբախտ Անի Ղարս Արդահան
    Եվ Էրզրում Վանը չունես

    Երբ նոր խոսող մանկան շրթին
    Հայոց լեզվի բառը չունես
    Ինչպես կոչեմ քեզ հայաստան
    Երբ դու Մասիս սարը չունես [size=Размер шрифта] [/size]
     
  3. rstak

    rstak

    Регистрация:
    22 фев 2009
    Сообщения:
    15
    Симпатии:
    0
    Հայրենիքիս

    Մեր ծուռ ծառների՝համայն ցեղերի
    Ուղտավայր տոնը այդ ով՞է հիշում
    Թե աթլաս ու խաս հայ Երիզայի
    Անահիտ ծովում Օտարն՞ է շողում

    Տրապիզոնեն Պոլիս Էրզրում
    Կանչն է երկունք բեր դեպ Մասիսն ի վեր
    Ազատ՛ անվեհեր՛հայազնի սրեր
    Սև օրերն այդ՝ ով է՞հիշում

    Տիգրանակերտեն Բիթլիս Խոյ ու Ղարս
    Եղեռների հուշ, դրոշներ բոց –վարս
    Սար ու ձորերի արձականքն արյուն
    Այդ ով է՞ լսում


    Մեր վիշտը մշուշ
    Մշուշն արցունք Մուշ…
    Կեսարիայեն Մալաթիա ու Վան
    Արտահան Բաբերդ ավեր ավերան

    Հազարատաճար սուրբ Անին չկա
    Արաբկիր Զեյթուն ու մայր Ադանա
    Ալաշկերտ Սղերդ և Քույր Սեբաստիա
    Ժողովրդա շեն՛ այլ ազգեր վկա

    Եղբայր Մանազկերտ ու կամախը կերտ
    Արարատ Նեմրութ Սիփան ու Խարբերդ
    Ով՞ է ման եկել վայրերն այդ ոտքով
    Որ մանկիկ լինի տեսնի իր աչքով

    Թե ով՞ է հիմա դարձրել անհետ
    Մեր հանդը արև աշխարհ բուրավետ
    Հին կյանքն այդ արդեն հավետ ամայի
    Գնաց ու կորավ էլ հետ չի նայի

    Դրանք ետ չեն գա չեն վերդառնա
    Հազարակն ընդմիշտ Բինգյոլ կմնա
    Էլ ինչ ՞ է մնում հատ ու կենտ չոր Հայ՛
    Հային հիմա է որ պիտ ասենք վայ
     
  4. rstak

    rstak

    Регистрация:
    22 фев 2009
    Сообщения:
    15
    Симпатии:
    0
    Նախ և առաջ՝ինքդ մաքրիր քո կեղտերը,մարդ արարած
    Այնժամ կլինես պայծառատես չքնաղության՝դու քեզ աստված։
     
  5. rstak

    rstak

    Регистрация:
    22 фев 2009
    Сообщения:
    15
    Симпатии:
    0
    Դրականով–բացասական

    Անշուշտ լավ է,երբ դու հանդիպում ես քեզ նման լավի
    Կորուստ չի լինի,ինչպես դուրս բերես դու թաղված գանձին
    Ձգտումիդ ձգտում թե որ հանդիպի,բարությունն արփի
    Քեզ գիրկն իր կառնի,ոգու ողողով կանաչդ կաճի
    Մշակող կյանքդ՝մշակին գտնի կամ սերմն իր հողի
    Հուսավառության մոմերի նման երեսիդ ուրախ ժպիտ կցանվի
    Կգոտեպնդվես բարձրանալ հանգիստ նաև համարձակ
    Լավերի սարը կթվա մոտիկ,այ դրանց վրա դու դնես պսակ

    Իհարկե վեհ , թե անվեհերին հանդիպես ճամփիդ
    Հսկա աշխարհի էակ հույզերի,հուսավուն աչքով կամարը գլխիդ
    Գիտեք՞ հավաստի ժողովուրդը հոծ,մեկով հենարան,ինչ թռիչք կանի
    Ամեն մինն այդպես թե սյունով լինի, շքեղ կառույցին ինչ՞կսասանի
    Հեյ դու սնվում ես պատմահայացքի կոնկրետ դեմքի զուլալ աղբյուրից
    Ամբոխի վրա, թե ամբոխը քո, ուժդ ստանում ես դու քո խորքերից
    Մենակ մի լինիր և թույլերի մեջ դու մենակներին իրար հավաքիր
    Քո մեծությունն է դա անվեհերի պես օվկիանների մեջ խուլ ճակատագիր

    Այդ դեպքում թե դու վատին հանդիպես,խավարից այդ նույն
    Բարձր կլինես,ներսում լուսավոր,դրսից էլ շողուն
    Մարդկային կերպար շուրջ որոշակի և բերքը դա է տառապած մարդուն
    Անշեղ կրակ՝ ՝պայքար ու շառաջ՝առաջ ընթացքի միակ փրկություն
    Այդպես դու նաև խոկան ես դառնում,իմաստուն ուղղորդ
    Հեշտ կջոկոտվեն կողմերը այդպես՝խելքի ու խղճի հանդեպ իժապորտ
    Սողուն թե հոխորդ,շոպ դժգանքները,մարդկային կեղտի փսոր կույտերը
    Հնար կլինի՞մաքրազարդելու, քո իսկ մարմնի ճանկ եղունգները

    Այս մեկը՝ մարմնիդ այն մեկը հոգուդ մեջ խրված քունջ են
    Մարդ էակ լույսի,ճառագուն դեմքի զարդ կերտից զուրկ են
    Տո դե արի ու քեզ մաքրի. հոտող մարմինդ դու ոն՞ց մաքրես
    Կչորանան ծաղիկներիդ փշերիդ մեջ. եթե հանկարծ թուփդ պոկես
    Ինչպես՞ պոկես միատեղ ես աշխարհ եկած դու քեզ կազմում
    Պայքարն այս է հարատև է միայն լինի դրականի հաղթանակում

    Ջահ Ջիվան 22.12.1972թ
     
  6. veraizmaykopa

    veraizmaykopa

    Регистрация:
    15 мар 2010
    Сообщения:
    198
    Симпатии:
    0
    Род занятий:
    Педагог
    Адрес:
    г. Майкоп, р. Адыгея
    Շատ գեդեցիկ բանաստեղծություն :)
    Շնորհակալություն :)
     
  7. rstak

    rstak

    Регистрация:
    22 фев 2009
    Сообщения:
    15
    Симпатии:
    0
    շնորհակալություն բարի խոսքերի համար
     
  8. rstak

    rstak

    Регистрация:
    22 фев 2009
    Сообщения:
    15
    Симпатии:
    0
    Անեծք անողոք
    (հատվածներ)

    Ո՞ր սարին դիմեմ ոռնամ ողբաձայն
    Մանկությունս տուր՝ ողբ մանկությունս
    Չեմ ցնդել կորել՝գետերում արյան
    Մանկությունս տուր՝որբ մանկությունս
    Ես Ձեզ եմ դիմում ուսեր սար ու բույս
    Թողեք հետ դարձի գոնե չնչին հույս
    -Տունդ մենք գիտենք, կտուրդ տաքուք
    Նոր աչքդ բացած խաղացող ձագուկ
    Դու հուշն ես հետին՝թուրքը մորթեց զայն
    Եվ տոհմդ և ցեղգ ՝երկիրդ համայն
    Ստրուկ դարցրին համլիկ հեկեկուն
    Արցունքների ծով մի անհուն արյուն
    Սրից մազապուրծ դու իմ հայ որբուկ
    Քո մանկությունը պատիժ Էր ու սուգ
    Կլլեց սև իժը մանկությունդ խուլ
    Թրքությունը նենգ ամնակուլ

    Որ 'ձորին դիմեմ ձայնեմ ես նրան
    Մանկությունս՝ քո որ՞ ժայռի տակն Է
    Որ՞թփի ներքո որ՞ ջրի ակն Է
    Արտասվելի Է օ՜ արմատահան
    Ոտեղ՞ եմ թողե,լ ինչպե՞ եմ թորվել
    Կայծերիս մեջ լույզ ոն՞ց եմ թշշացել
    -Դու ավեր կտոր կսկիծների օր
    Գիշերդ՝ սաս ձյուն, ցերեկդ տկլոր
    Խանչյալ՝ը աչքիդ խավարը՝ սրտիդ
    Մոխիր կուլ տվել քսել հույսերիդ
    Հիշիր դժոխքդ Էլ ինչ՞ մանկություն
    Հրեշքից ճոթաց մի սահմոկություն
    Քո մանկությունը դու իմ հայ որբուկ
    Եղեռնապատում պատիժ Էր ու սուգ
    Քեզ կլլած իժը իմ փոքրիկ ընկեր
    Թրքությունն էր նենգ ու ամենակեր



    Որ՞ մաճին դիմեմ սերմը ակոսին
    Լծկան շող եզան՝ արոճը բերնին
    Արդար վաստակի քրտինքին արար
    Աղաչեմ ասեմ ախ՜ դու հորեղբայր
    ՉԷ՞ որ այդ օրը լուսավարս ծոր ծոր
    Արտ Էիր վարում, արևոտ անդոր
    Գարու՜ն Էր գարու՜ն
    Ամպ չկար արյուն
    ՉԷ աչքիս չկար
    Օրն Էր արև բիլ
    Ասա ուր՞ տարար մանկությունս ծիլ
    Արորդ քշիր կորար, չքվեցիր
    Եվ հիմա ստվեր ուղեղիս չոքած
    Ինչու՞ ես ասում հիշիր լավ հիշիր
    Վերջն այդ օրից՞ Էր ասա անաստված
    Մանկությունն իմ քերվեց՞ հող՞ դառավ
    Իմ մանկությունն այդպես Էլ կորավ՞
    -Դու մի պաղատվի հայ ցեղի ձագուկ
    Մասուկ տաճարի իմ թռչն՜իկ մանչուկ
    Առ փետուրներս թռիր գնա դու
    Թափառիր սարեր որոնիր ղու ղու
    Քայլեով թնդա մայր հանդի վրա
    Որ արյունխումը սատկի, վերանա
    Ցեղասպանության թառաֆն ամայի
    Շպրտիր այնպես՝ աշխարհն այդ այրվի
    Դու նշխարներիդ սիրտը հուր հրա
    Հայ դատաստանի վառ ուղտով մնա

    Գուցե՞ որոնեմ մայրիկիս գտնեմ
    Սուս սև ջրի վրա իր երգը լսեմ
    Մայրիկ՜ կանչել եմ ձայնում եմ հիմա
    Մանկությունս ուր ՞ Է որ՞ անդնդին պահ
    Բարձրացիր մի քիչ մայրիկ իմ սուր ճիչ
    Ականջիս մեջ Է ձայնդ պահպանիչ
    -Եկ՜ երգս փշրիր սև՜ջրի օրօր՜
    Ձագերիս փրկիչ Դուք ջրե՜ր անդո՜ր
    Օրօ՜ր հոգյակներ Դերջանից Եփրատ
    Խարբերդից մինչև վախճան անապատ
    Այս ինչ մահեղեն մեծ օրոր Է տեր
    Գրկում ձագուկներ չորս կողմը դիեր
    -Զավակ դու իմ հուռ՝երազիս բագին
    Հուսաշխահս դու,պտղով հրածին
    Արա դու այնպես լույս աշխահ գամ ես
    Որ նորեն լինի մայության հանդես
    Մինչև այդ, հոգիս քեզ ինչ մանկություն
    Սոսկ հոգու ճառագ սնանկ մի անցում


    Հուռ-- ողնաշար
     
Статус темы:
Закрыта.

Поделиться этой страницей