Арм стих Jah jivan Собственное сочинение

Тема в разделе "Литература", создана пользователем rstak, 22 фев 2009.

  1. rstak

    rstak

    Регистрация:
    22 фев 2009
    Сообщения:
    15
    Симпатии:
    0
    Լ Յ Ա Ռ
    Լեռան չափով մեր Մասիսի ,հայ Մասիսի
    Անարգանքն է հոգում կիզված ընկած հայի վսեմ հայի
    Դիզված թույնն է մագիլ թուրքի բուքվել վրան՝
    Բարձրանում եմ նրա ճերմակ լույս գագաթին մռայլ,սակայն՝


    Ավաղ՜ ,անխախտ մեր Արարատ՝ հայության թագ
    Կգանք մի օր, մենք չենք մնա քո սգի տակ

    Վշտի արցունք կաթիլի չափ, անկաթիլ թարթ
    Փոքր Սիսն է՝ երկինք աչքով, մեր դեմ սառել
    Զավթումը ամպ՝ տարերի թամբ, ցասում ու շանթ
    Մեր վրեժն է հոն խոյացել, արև հագել

    Ավաղ անխախտ մեր Արարատ՝ հայոց պսակ
    Կգանք մի օր, մենք չենք մնա մեր սգի տակ

    Կրծքին փռված խոր վերքը մեզ՝ սրտի հրկեզ
    Աչք խոռոչի քամվող կարոտ, հայացքին վեժ
    Որ կողմով էլ նայես, դու ես բնահայն ես
    Ուր՜ էլ կանգնես՝ Հայաստանն ես ,մերն ու մերն ես

    Ավաղ՜ անխախտ մեր Արարատ՝ գագաթն հայի
    Կգանք մի օր ,չենք թողնի քեզ առանց մարմնի


    Արևմուտքում քո հատված թև Սիս քաղաքն է
    Միջնադարյան հայ ճառագին՝ խավար փռված
    Արևելքում՝ նոր առավոտ շառայլագն է՝
    Հառնումը մարդ, ծիլ հույլերով վեր ընփյուղված


    Նայիր՛ ասա՛ ,ազատաթև հայ շափաղիդ
    Որ հույս ունես Սասնա վրա ՝Վան–տոսպ բազկիդ

    Դեմն հարազատ մասդ անջատ,չորս կողմդ խորթ
    Վրադ խրված մագիլներ մորմ ,ճիրաններ սարդ
    Մայր ափերից՝ մայր ու զավակ կտրված պորտ
    Միթե՞ մենք էլ քեզ ենք լքել մեղա՜ քեզ արդ


    Ավաղ՜ մեր փառք, մեր Արարատ՝ արևա ծագ
    Կգանք մի օր, մենք չենք մնա հառաչիդ տակ

    Դու գուրզ էիր,դառար պանդուխտ մեր սիրտն ինչպես
    Մենք քո դիմաց խոնարհված լուռ ծնկածի պես
    Մինչև երբ՞ մեր ներսում եռա լավան կուտակ
    Դու նահապետ հայ աշխարհի լեռնացած Հայկ


    Ավաղ՜ ,անպարտ մեր Արարատ՝ ցեղի արմատ
    Կգանք մի օր դու չես մնա նահատակ հարճ

    Եթե ասեն ուր՞ է հիմա Հայաստանը
    Որն՞ է նրա սահման ծայրը վեհ կատարը
    Կասենք՝ նայեք Արարատին՝ձյունապարթև
    Նրա շուրջն է հայ աշխարհը,մենք նրան թև

    Դու մեր հավերժ,քո հայ ցեղի Նոյ նահապետ
    Քեզ չենք լքի, դու ազգ ուխտի խորհրդի պետ

    Հափշտակած թշնամուն մահ
    Մասիսն հավերժ,վկա ու ջահ
    Գուդ ի կումբ թունդ ,մեր գործն արդար
    Միչև հասնենք լյառն ի կատար


    Գունդի գունդ անդ՜ կրակ ու շանթ ատր հովվապետ
    Չենք լքի քեզ, դու մեր ազգի դպրության պետ


    Եվ մենք կգանք անտարակույս մենք կհասնենք,
    Հայ ափերդ հայրենական, հետ կբերենք
    Չունենք կական ,օն անդ ական հավաքական
    Վերջաբանիդ՝ աստանդական աստվածական


    Ջահ Ջիվան 29.09.1979թ
     
  2. плагиат

    плагиат

    Регистрация:
    25 фев 2009
    Сообщения:
    2
    Симпатии:
    0
    ду менак чес мернем сртит))))))))))))))
     
  3. rstak

    rstak

    Регистрация:
    22 фев 2009
    Сообщения:
    15
    Симпатии:
    0
    Մոլորանք


    Ու՞ր էլ նայեմ, ում՞ էլ տեսնեմ, ափսոս՜ ափսոս՜
    Փնտրում եմ,որ մարդ գտնեմ ,ոչ՝ մարդու քոս
    Իմ մեջ՝ ես եմ, շուրջս մարդիկ, հատուկ թե ձիգ
    Էլ ինչու՞ է այսքան չարիք՝ նզովքի կիրք

    Որոնում եմ՝ աչքերիս մեջ խնկի ակունք
    Վարքերում փակ,խոսքերում պերճ՝ բերնի շրթունք
    Որոնելու տեղ չի մնում,բոլորն են սուտ
    Բայց իզուր չեն խորքերը մութ ,գործերն անգութ

    Հալածում է՝ մեջքը թամբին անճարության
    Թե կռիվն էր միշտ պարտադիր հար ու անբան
    Վարակն ինչու՞,իր մարդ որջով թողիք թափուր
    Խաթարում են ջիլը կյանքի, հոգին մաքուր

    Պղտորն անշուշտ տարածվում է ծխամրուր
    Չնչին խուժը դառնում է գուժ և շատ անդուր
    Մոլորորվում եմ ,թեկուզ այնքան և գալարվում
    Խութերից այդ սողանցքի չափ ելք չեմ գտնում

    Հավատքը կա,և կա կյանքը, փուչ է հոգին
    Արժեքն անգին, մարդն է չնչին, չկա այլ գին
    Միթե՞ նա էլ իմ դեմ անհագ դիմակ է դև
    Մի գազան է՝ հատակն անտակ և հոգին սև

    Թնտրում եմ,որ իրեն տեսնեմ,հույս ներշնչեմ
    Չսարսափեմ,վայրի ճիրանն իր արյունեմ
    Արյան մեջ իր՝ իրեն զատեմ, ախ՜ երանի՜
    Իմ արյունով իրեն զտեմ, արի բարի

    Հը՜ ինչ՞ կասեք .ուր՞ կհասնեք դարերն ի վեր
    Թե համբակին մարդ չհաշվենք, փուչ երկունքն էլ իթեթև բեռ
    Որ ինչ՞ դառնա , ով՞ իմանա, միայն մարդը լույսով ծնվի
    Խելքի ծովն իր կամարով ծիածանվի շողով սնվի

    Եվ ես այնժամ արևի պես տիեզերքի մութը ցրեմ
    Ճամփա բանամ, նույն մարդու մեջ, մեն միայնակ համայն լինեմ
    Հոգնած-մշակ իմ քրտինքով ,թող որ այնպես ուրախանամ
    Թե որ ազնիվ մարդուն ճարեմ,խնջույք սարքեմ հպարտանամ


    Ջահ Ջիվան
     
  4. rstak

    rstak

    Регистрация:
    22 фев 2009
    Сообщения:
    15
    Симпатии:
    0
    Է՜յ խենեշն երկրի, դժողքն հորդայի ...
    Ողբն ու կոծը քեզ համ դամ կպահի...
    Թափում ես ժպիրդ ու պատիժ չկա...
    Ճանկդ ճիրանդ պոկոտող չկա...
    Պատիժդ ձեռիս ձեռքս կտրված..՜
    Ինչպե՞ս կոխեմ թուրս երախված...
    Քո չար գանգի մեջ՝ժանիքավորված...
    Սվինս պորտիդ որ չունեմ պահած...
    Որ չունեմ պահած
    Ձեռս կտրված
    Ես ինչպես՞ խրեմ
    Մորթողիդ մորթեմ
    Ատամներովս քեզ կպոկոտեմ...
    Բայց ես մորթված եմ, ալ կենդանի չեմ...
    Գարշապարիդ տակ էրմանի լեշ եմ...
    Արյունս ճողփյուն՝ յաթաղանիդ հար...
    Կոտորված-ընկած փոսորում մեր մայր...
    Հող հայրենիքի երկնասույլին սայր...
    Ես քեզ կքերթեմ...ափսոս մորթված եմ...
    Դուք կողմնակի՝ Եզևբոսի առակ...
    Փարիսեցի անառակ...
    Կասեք ին՞ չ մարդ է չար ու կատաղի...
    Լսե՜ք կասեմ ես՝ տիզն անասունի...
    Շոշափուկները Ձեր գնացեք թուրքի կեղտի մեջ խրեք...
    Եվ կամ ,թե արյան, միևնույն է այդ,՝ տարբերել երբեք
    Որ տարբերեք դուք հայի արյունը՝ ի սեր մարդկության
    Եվ կկատաղեք ինձնեն առավել՝ մարմնով այն ժամ..
    Չե՞ որ խմում է թուրք հրեշն այն,որ քոնն է ով մարդ:
    Եվ այդ կլինի պաշտամունքը ձեր,աստված չի մնա թրքության պաշտպան
    Որ նա կույր լինի,հրեշի գանգին ոսկե թագ դնի,այն էլ հայի դատ:
    Ու հարստություն հազար բյուրավոր դարերի վաստակ երկունք ու ակունք
    Մարդկությանը ա՜փ մտածեք այդպես,կլինի իրոք մարդ ու դատաստան:
    Եվ կխոնարհվեք վրեժի առաջ միայն հայահուս, կլինեք երկունք
    Կբացահայտեք թե ին՞չ է արել թուրքը հոշատիչ կրքերի մեջ իր բնազդախլուռ
    Որի դատաստան հաշվի հարդարը պիտի որ լինի հավիտյանս ցմրուր

    15.04.1979 Ջահ Ջիվան
     
  5. rstak

    rstak

    Регистрация:
    22 фев 2009
    Сообщения:
    15
    Симпатии:
    0
    Նախ և առաջ՝ինքդ մաքրիր քո կեղտերը,մարդ արարած
    Այնժամ կլինես պայծառատես չքնաղության՝դու քեզ աստված։

    Ջահ Ջիվան
     
  6. rstak

    rstak

    Регистрация:
    22 фев 2009
    Сообщения:
    15
    Симпатии:
    0
    Էհ՜եյ օհոյ՜սարեր ձորեր
    Իմ դեմ անգութ ուր՞ եք կտրել
    Թռչուն լինեմ թևով թռչեմ
    Շուտ գնա ես իմ բույնը
    Ախ՜ օրրանս ես լավ գիտեմ
    Հոն է ցեղիս. տոհմիս տունը
    Ինչքան բարձր ինչքան խորն եք
    Իմ վշտի դեմ շատ չնչին եք
    Ճամփա տվեք լեռներ ձորեր
    Ասեք լինեմ լեռ հոգին ձեր
    Այսքան փոքր ինչպե՞ս տանեմ
    Դուք հարազատ ,ես բնաջինջ
    Ժողովրդիս հոգիներն եմ
    Թե չգնամ հավատաջինջ
    Կթափառեմ հայացքով մեկ
    Հավերժի մեջ Ձեզ կկանչեմ
    Դուք պետք է որ մի տեղ լինեք
    Ես ալ Ձեզ հետ,Ձեր նույն հայն եմ
    Ուր էլ լինեմ պիտի կարդամ
    Կամարն ինչպես դասագիրքն իմ
    Իսկ զոհերս տառեր փարթամ
    Որ հայություն լինի կրկին
    Ես կլինեմ նորեն իմ տան
    Հայաստանի ամեն անկյան
    Էհեյ՜ օհոյ՜ սարեր ձորեր
    Իմ ողբը Ձեր սուրբն է դառել
     
  7. rstak

    rstak

    Регистрация:
    22 фев 2009
    Сообщения:
    15
    Симпатии:
    0
    http://s42.radikal.ru/i096/0904/df/c1f1fafe6428.jpg
    Տրաբզոնի Սահակ Մեսրոբյան վարժարանը (Ամերիկյան Որբանոցը հայ որբերի համար )1919-1922թթ

    Կարող է ինչ որ մեկը ճանաչի իր նախնիներին
     

Поделиться этой страницей